Արմեն Սարգսյանն ուժեղ առաջնորդ է. Լորդ Արա Դարզին ողջունում է նրա թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ Արա Դարզին ՀՀ նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու ՀՀԿ-ի կողմից առաջարկված Արմեն Սարգսյանին համարում է այն մարդը, որը լիակատար կերպով համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դարզին նշել է հատուկ տեսաուղերձում:

«Ուրախ էի իմանալ, որ Արմեն Սարգսյանն առաջադրվել է մեծ ներուժ ունեցող՝ Հայաստանի նախագահի պաշտոնին: Արմենին ճանաչում եմ երկար տարիներ: Ծանոթ եմ նրա շատ հատկանիշներին. նա ուժեղ առաջնորդ է, մի անձ, ով նախկինում ներգրավված է եղել քաղաքականության մեջ: Նա անկեղծ, մշտապես հարգանքի և վստահության արժանի անհատ է: Հետևաբար կարծում եմ, որ ֆանտաստիկ հնարավորություն կլինի, եթե նա ստանձնի այդ պաշտոնը»,- ասել է Լորդ Արա Դարզին:

Նա ընդգծել է, որ ցանկացած նախագահի հատկանիշները չափազանց յուրահատուկ են, և Արմեն Սարգսյանը մեկն է, ով համապատասխանում է այդ հատկանիշների զգալի մասին:

«Նա նախկինում ի ցույց է դրել առաջնորդության իր հատկանիշները, մեծ բարոյականության ու արժեքների տեր մարդ է: Կարծում եմ, որ Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո նա այն անձն է, ով շատ լավ կհամապատասխանի նախագահի պաշտոնին: Նա այնտեղ է լինելու՝ աջակցելու գործադիր մարմնին, վերահսկելու գործառույթները, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը լայնորեն ներկայացնելու ողջ աշխարհին, սփյուռքը ներգրավելու, քանի որ, ինչպես գիտենք, ավելի շատ հայեր են բնակվում արտերկրում, քան Հայաստանի ներսում: Հետևաբար կարծում եմ դա կարևոր դերակատարություն է, և նա ունի բոլոր հատկանիշները՝ գործի դնելու իր ուժերն այդ պաշտոնում»,- եզրափակել է Դարզին:

Արա Դարզին (Արա Վարդգես Դարզի) բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ է։ Նա համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը, ղեկավարում է Լոնդոնի կայսերական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնը։ Նա մասնագիտանում է ռոբոտների միջոցով նվազագույն միջամտությամբ վիրահատությունների և վիրաբուժությունում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում, այդ թվում լապարոսկոպիկ վիրաբուժության բնագավառում։ Նրան միջազգային ճանաչում են բերել նաև անգլիական Առողջապահական համակարգի բարեփոխումներին և համաշխարհային առողջապահական համակարգում նորամուծությունների ներդրմանն ուղղված աշխատանքները։

Իր գիտական աշխատությունների համար 2001թ. նա պարգևատրվել է Թագուհու ամենամյա մրցանակով, իսկ 2006թ. նա և նրա ղեկավարած բաժանմունքն արժանանում են Հետազոտությունների ոլորտում գերազանցության մրցանակով` վիրաբուժական ռոբոտների վերաբերյալ ուսումնասիրության համար։

Արա Դարզին տարբեր առիթներով այցելել է Հայաստան, կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հայ բժիշկների համար, կատարել է մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ, Հայաստանի որոշ հիվանդանոցներին տրամադրել է սարքավորումներ։

Հայերեն English Русский

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն