Քաղաքականություն

Դոմինիկ դը Բյումանը ԼՂ խնդրի լուծումը պատկերացնում է ՄԱԿ-ի կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման հիման վրա

1 րոպեի ընթերցում

Դոմինիկ դը Բյումանը ԼՂ խնդրի լուծումը պատկերացնում է ՄԱԿ-ի կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Դոմինիկ դը Բյումանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում