Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:

Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն անօրինական ագրեսիայի դրսևորում են:

«Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունը բացահայտ ագրեսիա են: Օտար ուժերի անարգել և անօրինական մուտքը Սիրիայի տարածք ագրեսիա է և օկուպացիա: Անհրաժեշտ ամեն ինչ արվելու է»,-նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարությունից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահությանը մեկական նամակ է ուղարկել:

«Թուրքական ռեժիմը շարունակում է ոչ ոքի չհամոզող ստեր տարածելով արդարացնել Սիրիայի տարածքում իր կողմից իրականացվող ագրեսիան»,-նշված է նամակում:

Թուրքիայի զինված ուժերըհունվարի 20-իցՍիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին