Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ շփման գծում դիտորդների թվի ավելացման համաձայնությունը դրական քայլ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ շփման գծում դիտորդների թվի ավելացման համաձայնությունը դրական քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն:

«Մենք չենք կարծում, որ դա միակ հնարավոր ձևաչափն է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումը շարունակում է ԵԱՀԿ նախորդ համանախագահողի (խմբ.- Ավստրիայի) քաղաքականությունը: Կարծում եմ, որ դա արդարացի է»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ շփման գծում դիտորդների քանակի ավելացման հարցին՝ Ալֆանոն ընդգծեց, որ կազմակերպության կողմից նմանօրինակ աջակցությունը կարող է օգտակար լինել: «Կարծում ենք, որ կազմակերպության կողմից աջակցության ցանկացած ձևաչափ չափազանց կարևոր կլինի դրված նպատակի համար: Հենց դրանից ելնելով էլ կարծում ենք, որ խոսք է գնում կարևոր դրական քայլի մասին»,- ասաց Ալֆանոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում