Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի թեմայով լսումներ կանցկացվեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի թեմայով լսումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանում լսումներ կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայերի նկատմամբ ատելության հրահրումը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումներն անցկացնելու որոշումն ընդունեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

«Լսումներին կհրավիրեն փորձագետների, իրադարձությունների անմիջական ականատեսների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների: Լսումների նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել այս իրադարձությունների եւ Ադրբեջանի կողմից վարած պետական քաղաքականության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Լսումները կանցկացվեն փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին լսումներն անցկացնելու որոշմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում