Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու ժամանակներն անցել են. Նալբանդյանը` ադրբեջանական սև ցուցակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական սև ցուցակում գտնվող անձանց ջախջախիչ մեծամասնությունը մեծ պատիվ է համարում այդ ցուցակում գտնվելը, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, հայկական քարոզչության զոհեր են և իրենց երկրներ վերադառնալուց հետո ներողություն են խնդրում Ադրբեջանից և խնդրում են իրենց հանել սև ցուցակից: «Եթե հավատանք Բաքվի այն պնդումներին, որ նրանք, ովքեր այցելում են Ղարաբաղ, վերադառնում են, զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա և դրանում 600-700 անձ ներառված չէր լինի: Նրանց տրամադրած տեղեկություններով այդ 600-700 անձից 5-6-ը խնդրել են իրենց հանել այդ ցուցակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Նալբանդյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մեկ անգամ նշել է, որ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքից հետո Ղարաբաղ այցելուների հոսքը կավելանա: «Եվ դա տեղի ունեցավ, դուք էլ եք տեղյակ: Կարծում եմ, որ ադրբեջանական պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն, հատկապես որ այդ ցուցակում ներառվածների ջախջախիչ մեծամասնությունը պատիվ է համարում այդ ցուցակում գտնվել, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Եվ անգամ նրանք, ովքեր խնդրել են իրենց հանել այդ ցուցակից և ներողություն խնդրել, նույն ինքը` Ալեքսանդր Լապշինը, մի քանի անգամ բացահայտող հայտարարություններ են արել Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սև ցուցակների և կիրառվող արգելքների մասին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը բռնի ուժով սահմանափակելու ժամանակներն անցել են:

Հայերեն English Русский

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres