Ըմբիշ Կարեն Ասլանյանի կարծիքով, Հայաստանի առաջնությունում ուժեղ պայքար էր ծավալվել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայաստանի չեմպիոն Կարեն Ասլանյանի (67 կգ) կարծիքով, այս տարի առաջնությունումուժեղ պայքար էր ծավալվել:

«Այնպես չէր, որ հրաշալի մարզավիճակում էի: Իսկ հակառակորդներս արժանի մրցակիցներ էին, և Հայաստանի այս առաջնությունը բնավ էլ թույլ չէր: Ըմբշամարտը եղել և մնում է առաջնային մարզաձևերից մեկը Հայաստանում: Նպատակ ունեմ դառնալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սակայն դրա համար պետք է շատ աշխատեմ և սխալներս շտկեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ասլանյանը:

Նախօրեին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, չեմպիոններ դարձան. 55 կգ քաշային կարգում՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ` Սլավիկ Գալստյան, 67 կգ` Կարեն Ասլանյան, 72 կգ` Արման Բաղդասարյան, 77 կգ` Կարապետ Չալյան, 82 կգ` Էդուարդ Սարգսյան, 87 կգ` Մաքսիմ Մանուկյան, 97 կգ` Վաղինակ Մինասյան, 130 կգ` Էդգար Խաչատրյան:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում