Քաղաքականություն

Հայտնի է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Պոպովը:

Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում