Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ. Դավիթ Բաբայանը ադրբեջանական դիվերսիայի փորձի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական կողմից հետ շպրտված ադրբեջանական դիվերսիայի փորձը համարում է Ադրբեջանի կողմից ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ: Նրա խոսքով` Ադրբեջանն ահաբեկչական, նացիստական երկիր է, իսկ ահաբեկչությունն ու նացիզմը առողջ տրամաբանության և բանականության շրջանակներում չեն տեղավորվում: «Կրակովում եղել է հանդիպում, քննարկել են, որ պետք է արդեն աշխատեն խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ՀՀ նախագահը ելույթ է ունեցել կարևոր եվրոպական հարթակում, Արցախում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով նաև մշտադիտարկում պետք է կատարի սահմանների որոշ հատվածներում: Եթե մոտենանք տրամաբանորեն, ադրբեջանական կողմը չպետք է կատարեր այդ դիվերսիան, որովհետև դա ողջ աշխարհին ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական աննորմալ երկրի հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Պաշտոնյայի խոսքով` Ալիևն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները չհաջողված դիվերսիայից ստացել են զոհված զինվորներ, կոտրված ճակատագրեր, ընտանիքներ, որ դարձել են դժբախտ: «Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, ուրա՞խ են: Ալիևը հիմա պիտի ուրախ կենացներ ասի՞: Ոչ փոխում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ոչ որևէ նպատակ են հետապնդում: Բացի մի նպատակից, վատություն անել հայ ազգին, ինչը ատելության, ֆաշիզմի, ահաբեկչության դրսևորում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը փաստեց, որ հայկական կողմը կորուստներ չունի, ինչն, ըստ նրա, ամենակարևորն է: «Ընդհանուր առմամբ` սահմաններին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների մեր քաջարի տղաների կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կորուստներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ կորուստներ ունեն, բայց նրանց մասին տեղեկություններ դժվար էլ հրապարակեն: «Նրանք միշտ քողարկում են, որովհետև ինչպես պիտի բացատրեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչի համար: Մի ամիս հետո մի բան են հայտարարելու, որ մեկը հիվանդացավ, մյուսը ընկել է մեքենայի տակ, կամ ընդհանրապես չեն հայտարարելու: Մահացածների ընտանիքների համար փող են դուրս գրում, անմարդկային կոռուպցիոն սխեմաներ են իրենց համար սահմանել, որից օգուտներ են ստանում որոշ շրջանակներ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա