Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրենն անդրադարձել է Ադրբեջանում անօրինական ձերբակալություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գեորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողների և ակտիվիստների անօրինական ձերբակալություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գեորգի Գոգիան, մասնավորապես, անդրադարձել է 2018 թ. հունվարին 3 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործերին:

«Ադրբեջանի կառավարությունը Բայրամլիին և Մուխտարլիին պետք է ազատ արձակի և թույլ տա, որ նրանք առանց խոչընդոտի շարունակեն իրենց օրինական գործունեությունը: Բաքվի միջազգային գործընկերները նրանց ազատ արձակման և հասարակության նկատմամբ ճնշումներին վերջ տալու ուղղությամբ պետք է ցուցաբերեն մշտական և կայուն դիրքորոշում»,- գրել է Human Rights Watch կազմակերպության պաշտոնյան:

«Ադրբեջանում Ժողովրդական ճակատ կուսակցությունից ամենաքիչը 10 անդամ և ամենաքիչը 11 լրագրող քաղաքական հայացքների պատճառով գտնվում են անօրինական ձերբակալության մեջ»,-հավելել է Գեորգի Գոգիան:

Պետք է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե երկրում ոչ ոք չի ձերբակալվում քաղաքական դրդապատճառներով, եւ անհատները պատժվում են կոնկրետ հանցագործությունների համար, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ