Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, նրանք չեն հանգստանալու. Ռուբեն Մելիքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանդարտվեք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու: Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու, իհարկե, չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրել է նա:
Արցախա-ադրբեջանականհակամարտզորքերիշփմանգծիհարավարևելյան (Կուրոպատկինո)ուղղությամբտեղակայվածհայկականդիրքերիցմեկիպաշտպանականհատվածումհունվարի 25-իգիշերը՝ժամը 02:00-իսահմաններում,ՊԲառաջապահուժերիկողմիցհավաստանշվելէհակառակորդիհետախուզադիվերսիոնխմբիներթափանցմանփորձ:Ձեռնարկվածկանխարգելիչգործողություններիարդյունքումադրբեջանականհատուկջոկատայիններըհետենշպրտվել:Ըստնախնականտվյալների՝հակառակորդիկողմիցկանկորուստներ:Մանրամասներըճշտվումեն: