Քաղաքականություն

Բաքուն դիվերսիոն փորձով ցանկանում է կոմպենսացնել ձախողումները դիվանագիտության մեջ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

 Բաքուն դիվերսիոն փորձով ցանկանում է կոմպենսացնել ձախողումները դիվանագիտության մեջ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հետախուզադիվերսիոն ներթափանցման վերջին փորձը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բաքուն փորձում է կոմպենսացնել դիվանագիտության մեջ և միջազգային հարթակում իր ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներից՝ շփման գծում սադրանքներ կազմակերպելով: Չի ստացվելու»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում