Հունաստան փախած թուրք զինվորականներին հրաժարվում են արտահանձնել Թուրքիային 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը շարունակում է բացասական պատասխանել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորականներին արտահանձնելու թուրքական պահանջներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հունական արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հայտնել է, որ իրենք Թուրքիային առաջարկել են այս զինվորականներին դատել Հունաստանում, և այդ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:

Իր հերթին թուրքական կողմը շարունակում է Հունաստանից պահանջել զինվորականների արտահանձնումը՝ նշելով, որ այդ գործընթացը չափազանց կարևոր է Թուրքիայի համար:

Հունաստան փախած թուրք զինվորականները նաև ապաստան էին խնդրել այս երկրից, և նրանցից մեկի դիմումը նախապես ընդունվել էր, իսկ հետո թուրքական ճնշման ներքո չեղարկվել:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց վերահսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել ութ թուրք զինվորականներ, ովքեր Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ, և Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը