«Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հաջողված է համարում ընդդեմ թանկացումների հունվարի 19-ին իրակնացրած երթը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի իրականացրած երթը բավականին լուրջ էներգետիկա ուներ: «Երթը նաև բավականին հետաքրքիր ներգրավվածություն ուներ մասնակիցների տարիքային խմբի առումով: Մենք ունենք ազդակներ, որ հաջորդ երթին ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրզոյանը:

Նա նաև հավելեց, որ երթը տեղի է ունեցել աշխատանքային ժամի և անձրևի պայմաններում, ինչը, միգուցե, ազդել է մասնակիցների թվի վրա, սակայն ոչ էներգետիկայի:

Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պատրաստվում են հունվարի 23-ին մասնակցել գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին և ներկայացնել իրենց փաստարկները:

«Ելք» դաշինքը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ անցկացրեց: Դաշինքի առաջնորդներն արդեն հայտարարել են, որ հաջորդ երթն անցկացնելու են փետրվարի 5-ին:

Հայերեն

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ծանր հարվածներ կհասցնի Իրանին