«Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոսներին ու ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, պետական մրցանակի արժանացած «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանն իրենց հաջողությունը կապում է անկեղծորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Նախագահի նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրանին մարմնավորած երիտասարդ դերասանն ասաց, որ առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներն են սպասվում թե թատրոնում, և թե կինոյում: Հարցին, թե ինչու հանդիսատեսն այդքան սիրեց իրեն, Սամվել Թադևոսյանը պատասխանեց. «Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, երևի այսպիսի դեմքերի պակաս կա։ Ամեն դեպքում անկեղծ եմ»։

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, ողջ նկարահանող խմբի անունից շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, նշեց, որ ֆիլմում ներկայացվածը պարզապես պատմություն չէ: «Սա յուրաքանչյուր հայի` սկսած ՀՀ նախագահից` վերջացրած հեռավոր սփյուռքում ապրող հայից, յուրաքանչյուրիս կյանքն ու կռիվն է: Այս կյանքի ու կռվի գնահատականներից մեկն էլ այն է, որ մի հայ, խոսքս ռեժիսոր և սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանի մասին է, ով կյանքի բերումով ապրում էր Հայաստանից դուրս, վերադարձավ հայրենիք, ստեղծեց ընտանիք, ծնվեց երեխա, ով ՀՀ մի նոր քաղաքացի է: Հենց դա էլ գնահատականն է այս գործին»,-ասաց Կարեն Ղազարյանը:

Կինոարվեստի ոլորտում 2017 թվականի պետական մրցանակի են արժանացել «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան