Ղարաբաղյան հիմնահարց

Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվացում մոտ ժամանակներս չի ակնկալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասաց, որ Մայդորֆյան բանակցությունների ձախողումից հետո համանախագահները ավելի շատ զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ , մենեջմենթով: «Նրանց գործողությունները ավելի շատ սահմանին բռնություններն ու էսկալացիաները բացառելու նպատակ ունեն: Վերջին տարիներին դա նրանց հաջողվում է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ հնարավոր լինի որեւէ փոփոխություն ակնկալել: «Ավելի շուտ ակտիվացում կլինի ոչ թե կարգավորման, այլ սահմանին լարվածության մեծացման հետ կապված»,-հավելեց բանախոսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում