Քաղաքականություն

Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը

1 րոպեի ընթերցում

Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին հարկավոր է կյանքի կոչել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ցավով ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ Արցախի պաշտպանական դիրքերի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներն ադրբեջանական կողմի համար տխուր ավանդույթ են դարձել: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների: «Այդ երկիրը մի բան ասում է հանդիպումների ժամանակ, այլ վարքագիծ է դրսևորում հանդիպումներից հետո»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում