Life

Բեյոնսեն ադամանդե թեւնոց Է նվիրել Քիմ Քարդաշյանի նորածին դստերը

1 րոպեի ընթերցում

Բեյոնսեն ադամանդե թեւնոց Է նվիրել Քիմ Քարդաշյանի նորածին դստերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի նորածին դստերն ադամանդե թեւնոց են նվիրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror-ը:

«Երեք թվի տեսքով փորագրված զարդը, որը ստեղծվել Է ոսկերիչ Լորեյն Շվարցի կողմից, արժե ավելի քան 20 հազար դոլար: Ադամանդներով դրվագազարդված թեւնոցի փորագրությունը նշանակում Է, որ երեխան երրորդն Է դարձել Ուեսթի եւ Քարդաշյանի ընտանիքում: Նշվում Է, որ զույգը շատ Է ուրախացել նվերով:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ երաժիշտ Քանյե Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ: «Քանյեն եւ ես ուրախ ենք հայտնելու մեր առողջ, գեղեցիկ դստեր լույս աշխարհ գալու մասին»,- գրել Է Քարդաշյանը իր բլոգում: Նա շնորհակալություն Է հայտնել փոխնակ մորը, որը կրել Է երեխային: Աստղերն արդեն ունեն որդի եւ դուստր՝ Սեինթը եւ Նորթը:

Հեռուստաաստղը որոշել Է փոխնակ մայր վարձել այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ երրորդ հղիությունն սպառնալիք կներկայացնի իր կյանքի եւ առողջության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում