ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը քաջալերող է համարում Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:

«Հետաքրքրական է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սեղանին ունենք վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չունենք իրական բանակցային ճարտարապետություն»,- նշել է նա: Գյունտեր Բեհլերը կարևոր և ինչ-որ առումով նաև քաջալերող է անվանել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ընդգծելով, սակայն, որ միայն նախագահների երկկողմ հանդիպումը ավտոմատ կերպով չի վերականգնի բանակցային գործընթացը:

«2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կառուցվածքային բանակցային գործընթացի վերաբերյալ մշակել էր ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ բոլոր տարրերով ու լայնամասշտաբ բանակցային գործընթացի համար բոլոր մանրամասներով: Մենք այն շարունակաբար ներկայացրել ենք հաջորդ նախագահողներին և ներգրավված անձանց, գուցե մի օր այն օգտագործվի: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում մենք բավական ժամանակ անցկացրինք նախ և առաջ զարգացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունն ուժեղացնելու գաղափարը: Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև կար համաձայնություն, որը, սակայն, դեռևս կյանքի չի կոչվել: Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին շատ փոքր խումբ է դիտորդական առաքելություն իրականացնում. մենք խոսում ենք միջազգային անձնակազմը 6-ից 13-ի ավելացնելու մասին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ արդեն 2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ավելի է զարգացրել տվյալ կոնցեպտը և վերջերս այս հարցում որոշակի տեղաշարժ է գրանցվել, ուստի 2018 թվականին դրանց կիրառման հեռանկարներն իրատեսական են թվում: «Միևնույն ժամանակ մենք մշակել ենք ոչ պաշտոնական փաստաթուղթ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ՝ վստահություն կառուցող ևս մեկ միջոց, որը պետք է կիրառվի»,- ասել է Գյունտեր Բեհլերը:

Հայերեն English Русский

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր