Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման արդյունքների վերաբերյալ հունվարի 9-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

«Հարավը եւ Հյուսիսը համակարծիք են ներկայիս ռազմական լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության հարցում եւ այդ խնդրի կարգավորման համար որոշել են վերսկսել զինվորականների բանակցությունները»,- նշվում Է հայտարարության մեջ, որը հրապարակել են հարավկորեական ԶԼՄ-ները:

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան տեղի Է ունեցել Փանմունջոն սահմանամերձ կետում: 2015 թվականի դեկտեմբերից ի վեր միջկորեական առաջին բանակցությունների գլխավոր թեմա Էր հայտարարված Սեուլի եւ Փենյանի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը: Ավելի վաղ YTN հարավկորեական հեռուստաալիքը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ: Ինչպես նշում Է «Ռյոնհափ» գործակալությունը, գծի աշխատանքն արդեն վերականգնված Է, այն լիարժեք կսկսի աշխատել հունվարի 10-ին:

ԿԺԴՀ-ն թեժ գծի աշխատանքը դադարեցրել Էր 2016 թվականի փետրվարին ի նշան Քեսոնի համատեղ տնտեսական գոտին փակելու Սեուլի որոշման դեմ բողոքի: Թեժ գիծը, մասնավորապես, օգտագործվում Էր արդյունաբերական համալիրի տարածքում Հարավային Կորեայի քաղաքացիների տեղաշարժերի մասին Փենյանին տեղեկացնելու համար: Հարավային Կորեան համատեղ տնտեսական գոտու աշխատանքն այն ժամանակ որոշեց դադարեցնել ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձակումներին ի պատասխան:

Նաեւ հայտնի Է դարձել, որ Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել Է լուսնային Նոր տարում, որը նշվելու Է փետրվարի 16-ին, անցկացնել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նո Գյու Դոկը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետությունը կարող Է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է մի շարք հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց Հարավային Կորեա մուտքի արգելքի հնարավոր չեղարկմանը, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի հետ:

«Սեուլն այս նպատակով կարող Է համապատասխան քայլերի հնարավորությունը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այլ շահագրգիռ պետությունների հետ համատեղ»,- ընդգծել Է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Փանմունջոնում կայացած միջկորեական բանակցությունների ընթացքում ԿԺԴՀ-ն առաջարկել Է Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկել իր բարձրաստիճան ներկայացուցիչների, թեքվանդոյի ցուցադրական թիմ, ինչպես նաեւ պարողների ու երաժիշտների: Հարավկորեական կողմն իր հերթին առաջարկել Է, որ երկու երկրների պատվիրակությունները միասին անցնեն Խաղերի բացման եւ փակման արարողությունների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո