Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:

Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաև Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության և բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:

Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ և պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, և վստահեցրել է, որ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան