Արման Նավասարդյանը տարվա ամենամեծ քաղաքական իրադարձությունն է համարում Հայաստան-Եվրամիություն համագործակցության մեկնարկը  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 2017 թվականի ամենամեծ եւ ամենակարեւոր արտաքին քաղաքական իրադարձությունը Եվրամիության հետ համագործակցության մեկնարկն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում կատարեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ սա մի փաստաթուղթ է, որի իրագործումը խիստ շաղկապված է հայկական կողմի հետ:

«Սա երկկողմ փաստաթուղթ է, եւ եթե մենք չունեցանք այն, ինչը որ պետք է ունենանք, ապա այդ բոլորը կմնա ձայն բարբառոյ հանապատի։ Այնպես որ, ոգեւորվել պետք է, բայց դրա կողքին պետք է նաեւ աշխատել, աշխատել շատ նպատակամղված, շատ ջանասիրաբար… Բոլոր արտաքին խնդիրների կատարելագործումը կամ հաջողությունը խիստ կերպով շաղկապված է ներքին քաղաքական հարցերի հետ։ Եթե մենք չունենանք այն, ինչ պետք է ունենանք մեր տանը, մեզ ոչ ոք ոչինչ չի տա։ Այնպես որ, մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատենք»,-ասաց նա:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ տարվա հաջողություններից մեկը կարելի է համարել ՀԱՊԿ վերջին հայտարարությունը, որը շոշափում էր նաեւ Հայաստանի և Արցախի շահերը:

«Արցախի հարցով առանձնապես ոչ մի լուրջ տեղաշարժ չկա, փառք Աստծո, որ պատերազմական գործողություններ էլ չկան։ Պարզապես այստեղ մի պահ կա, որին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում. Մասիս Մայիլյանի հայտարարությունն է։ Խոսքը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կանոնակարգման ձեւաչափին։ Երեկ եւ առաջին օրը հանդիպում եմ ունեցել մեր իրանական գործընկերների հետ, նրանք այդ հարցը շատ էին շոշափում եւ շատ են հետաքրքրվում: Բնականաբար, խոսքը վերաբերում է Իրանի հնարավոր մասնակցությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին։ Նրանք դրանում շատ շահագրգռված են, եւ ես՝ չլինելով պաշտոնական անձ, ասացի, որ Իրանը բարեկամ երկիր է, բայց Աստված չանի՝ եթե ձեւաչափը խախտվի, եւ թուրքերը փորձեն խառնվել, ինչը փորձում են անել 25 տարվա ընթացքում, ապա սա ոչ մի լավ արդյունքի չի բերի ոչ մեզ եւ ոչ ձեզ համար։ Կարծես թե, նրանք համաձայն են այդ դրվածքի հետ»,-ընդգծեց նա:

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը