Հայաստանն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնում. կկանխվեն հարկադրանքով քվեարկելու դեպքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Փոփոխություններն ուղղված են վարչական ռեսուրսի չարաշահման ու հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մի շարք բացասական երևույթներ, այս փոփոխությունների նպատակն է կանխել դրանք: «Վարչական ռեսուրսի չարաշահման մասով մեր ընտրական օրենսգիրքն, իհարկե, պարունակում է մի շարք դրույթներ, սակայն մի քանի հարցերի վերաբերյալ նոր առաջարկներ ենք անում: Մասնավորապես, ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ում պարագայում մենք մտցնում ենք նախընտրական քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե նախկինում ունեինք հանրային ծառայողներ, այժմ անդրադարձ ենք կատարում առողջապահական և բժշկական կազմակերպություններին, ուսումնական, նախադպրոցական հաստատություններին: Նաև ամրագրում ենք, որ ոչ թե իրենց լիազորություններն իրականացնելիս իրենք իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել, այլև ի պաշտոնե գործելիս»,- ասաց նախարարը:

Նրա դիտարկմամբ, նման սահմանափակումները տարածվում են նաև պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների, որտեղ պետությունը կամ համայնքն ունեն 20 տոկոսից ավելի մասնակցություն:

Նախարարն, անդրադառնալով ընտրությունների ժամանակ անձին քարոզչությանը մասնակցելու ուղղությամբ հարկադրելու դեպքերին, ասաց. «Մենք համարելով, որ սա շատ լուրջ արարք է, այն քրեականացնում ենք: Ավելին, որոշակի նորմերով խստացնում ենք պատասխանատվությունը և համարում ենք որակյալ հանցակազմ, այն դեպքերում, երբ օգտագործվում է ծառայողական կամ այլ տիպի կախվածությունը: Երբ ենթադրենք որևէ կազմակերպության սեփականատերը կամ տնօրենը հարկադրում է իր աշխատակիցներին մասնակցելու կամ ձեռնպահ մնալու նախընտրական քարոզչությանը մասնակցելուց»:

Հարությունյանը նախագծի հետ կապված կառավարությունից 5 օր ժամանակ խնդրեց, քանի որ Ընտրական օրենսգրքի մի դրույթ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական ու պետք է օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը: Բացի այդ, ըստ նրա, Գլխավոր դատախազությունն առաջարկում է խստացնել սանկցիաները նախընտրական քարոզչության ժամանակ ընտրակաշառք տալու հետ կապված:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին