Եվգենի Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում անմոռանալի և տպավորիչ մենահամերգով ներկայացավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը: Նա կատարեց դասական դարձած կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կիսինը համերգային ծրագրի առաջին մասում նվագեց Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում: Կիսինը կարծում է, որ այն իր նվագացանկում ներառող յուրաքանչյուր դաշնակահարի, այդ թվում և իր համար, դա նոր աստիճան է, նոր նվաճում:

Երկրորդ հատվածում դաշնակահարը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Պրելյուդներ»-ը:

Դահլիճը լեփ-լեցուն էր, երաժշտասերները մեծ ոգևորությամբ էին հետևում դաշնակահարի նվագին՝ բուռն ծափահարությունների արժանացնելով նրան:

Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թվականին Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջ՝ աշակերտելով Աննա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկանում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտիդաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին, տասներկու տարեկանում, կատարելով Շոպենի դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտներըՄոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ:

1987 թվականին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտըԲեռլինիփառատոնում։ 1988 թվականին շրջել էԵվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի ևՎլադիմիր Սպիվակովիհետ, կայացել է նաև նրա լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

1990-ին Կիսինը Լոնդոնում հանդես է եկել BBC Promenade համերգով և նույն տարի առաջին անգամ հանդես եկելՀյուսիսային Ամերիկայում` կատարելով Շոպենի երկու դաշնամուրային կոնցերտները: Նա բազմաթիվ միջազգային երաժշտական պարգևների է արժանացել:

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո