Գեղարքունիքում գազից թունավորված քաղաքացիները դուրս են գրվել Մարտունու բժշկական կենտրոնից

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում թունավորման դեպք էր տեղի ունեցել «Իշխանավանք» ՍՊԸ հարսանյաց սրահում, որտեղից 2017 թվականի դեկտեմբերի 20-ի հետկեսօրին Մարտունու բժշկական կենտրոն էին տեղափոխվել 7 հոգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Քիշմիրյանը, հարսանյաց սրահից իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ՝ 49 տարեկան Մարինե Հովհաննիսյանը, 49 տարեկան Ռոզա Պետրոսյանը, 43 տարեկան Լուսինե Քոչարյանը, 47 տարեկան Արմենուհի Քոչարյանը, 43 տարեկան Սեդա Բալինյանը, 34 տարեկան Արեւհատ Աբրոյանը եւ Երանոս գյուղի բնակիչ, 42 տարեկան Ռիփսիկ Փաշոյանը: «Նրանց վիճակը միջին ծանրության էր:

Նախնական տեղեկություններով՝ նրանք թունավորում էին ստացել խոհանոցում արտահոսող բնական գազից: Թունավորվածները մեզ մոտ ստացիոնար բուժման են վերցվել եւ դուրս գրվել երեկ երեկոյան՝ ստանալով համապատասխան բուժօգնություն»,-նշեց Աշոտ Քիշմիրյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում