Քաղաքականություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթից բացի, նախատեսվում են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում