8 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը բոլորեց հիմնադրման 110-ամյակը,որը եւ համայնքում նշվեց շքեղ հանդիսությամբ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Աշոտ Տեր Գրիգորյանի դուստրեր Ռուզան եւ Լիլիթ Տեր-Գրիգորյանները, տարբեր պաշտոններ զբաղեցնող դպրոցի նախկին շրջանավարտներ, համայնքի բնակիչներ: Դպրոցի հիմնադրման 110 ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար Գեղարքունիքի մարզպետի, Լճաշենի համայնքի ղեկավարի, ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրերով, Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական միության պատվոգրով պարգեւատրվեցին դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, փոխտնօրեններ Նարինե Դավթյանը եւ Սուսաննա Դարբինյանը, զինղեկ Գառնիկ Մանուկյանը, ուսուցիչներ Քրիստինե Շհոյանը, Սալվինազ Սիմոնյանը, Անահիտ Գյուրջյանը, Ջեմմա Դանիելյանը, Նատալյա Շիշլյանիկովան, Նարինե Ենգիբարյանը, Ժաննա Ավագյանը, Հակոբ Կարապետյանը, Զեփյուռ Գեւորգյանը, Գոհար Կյուրեղյանը, Քնարիկ Քոչարյանը, Արմինե Վարդանյանը, դպրոցի տնօրենի շնորհակալագրով՝ Լուսինե Հովհաննիսյանը, Լաուրա Ավետիսյանը, Մարիետա Սաֆարյանը, Ռոմելա Գրիգորյանը, Ամալյա Հովհաննիսյանը, Հերմինե Առաքելյանը, Լիաննա Մարտիրոսյանը:
Դպրոցի անցած ճանապարհի մասին զեկուցեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը: «Ըստ արխիվային տվյալների՝ 1907 թվականին հիմնադրվել է Լճաշենի քառամյա արական դպրոցը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից: Առաջին տարում այն ունեցել է 48 աշակերտ եւ 1 ուսուցիչ՝ Խաչատուր Մնացականյան, որը շաբաթական դասավանդել է 30 դասաժամ եւ ստացել 216 ռուբլի ռոճիկ:Դպրոցում դասավանդել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, հայոց պատմություն առարկաները:1914-15 ուս.տարում քառամյա դպրոցում սովորել է 56 տղա: 1915-16 ուս. տարում դպրոց է ընդունվել 2 աղջիկ:
1916-17 ուս. տարում դպրոցում սովորել են 60 աշակերտ, որից 53-ը՝ տղա: Բոլոր առարկաները դասավանդել են բարձրորակ ուսուցիչներ՝ Երեւանի թեմական դպրոցի շրջանավարտներ Աննա Հախնազարյանը եւ համագյուղացի Արամ վարժապետ Տեր-Գրիգորյանը:1936 թ. սկսվում է նոր դպրոցի շինարարությունը: 1938թ. գյուղում շահագործման է հանձնվում 400 աշակերտական տեղով դպրոցական շենքը, որն ուներ 18 լուսավոր սենյակ: Դպրոցը դառնում է թերի միջնակարգ: 1938-1939 ուս.տարում դպրոցի աշակերտների թիվը 675 էր:1939-1940 ուս.տարում դպրոցի աշակերտների թիվը եղել է 815, դասերն անցկացվում էին եռահերթ: Դպրոցում աշխատում էր 24 ուսուցիչ, որից 11-ը՝ լճաշենցի:Հետագա տարիներին դպրոցն առաջընթաց ապրեց, թերի միջնակարգը 1943-1944 ուստարում վերափոխվեց լրիվ միջնակարգի:
1968-1969 ուստարում դպրոցում աշխատեցին տեղացի ուսուցիչներ Թաթոս Կարապետյանը, Արաքսյա Գրիգորյանը, Ռոզա Մուրադյանը, Հրանուշ Մուրադյանը, Վերգուշ Սողոմոնյանը, Ջուլիետա Հովսեփյանը, Ալիս Հովակիմյանը եւ ուրիշներ: 1972 թ. նոյեմբերի 13-ին շահագործման հանձնվեց դպրոցի նոր շենքը: Դպրոցական հին շենքում ստեղծվեց 8-ամյա դպրոց: Այսօր հին դպրոցի շենքի հիմքի վրա կառուցվել է Լճաշենի մարզադպրոցը: 1977թ . սեպտեմբերի 1-ին Լճաշենի 8-ամյա դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները տեղափոխվեցին Լճաշենի միջնակարգ դպրոց միավորման պատճառով:Նոր շենքն ուներ ժամանակակից հարմարություններ, լաբորատորիաներ, ջեռուցման համակարգ, մարզադահլիճ:
Դպրոցաշինությանը զուգընթաց կառուցվեցին ուսուցչի տներ: 1987-1988 ուստարում միջնակարգ դպրոցում սովորում էր 700 աշակերտ, աշխատում՝ 60 ուսուցիչ: ՈՒսուցիչներից 45-ը տեղացի էին եւ ունեին բարձրագույն կրթություն: 2000-2001 ուս.տարում դպրոցում սովորել է 788 աշակերտ. 412 աղջիկ, 376 տղա, ուսուցիչների թիվը ՝ 72: 2007-2008 ուս.տարում դպրոցում սովորել է 558 աշակերտ, աշխատել ՝ 57 ուսուցիչ: 2017-2018 ուս.տարում դպրոցում սովորում է 447 աշակերտ՝ 240 տղա, 207 աղջիկ, ուսուցիչների թիվը՝52:
Յուրաքանչյուր ուսումնական տարում 25-30 շրջանավարտ ընդունվել է բարձրագույն, միջին մասնագիտական եւ զինվորական հաստատություններ:Մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում իրենց ավանդն են ունեցել հարգված ուսուցիչներ Խոսրով Գասպարյանը, Հրաչ Մաթեւոսյանը, Շավարշ Հովհաննիսյանը, Հենրիկ Սաֆարյանը, Խոսրով Ղազարյանը, Ռուբիկ, Վաշինգտոն, Հասմիկ, Հրանտ Մուրադյանները, Լյուբա Սատինան, Ռոզալյա Նովիկովան, Գուրգեն Ղազարյանը, Սիրանուշ Մխիթարյանը, Բեգլար Սիմիկյանը, Շեքսպիր Կարապետյանը, Տաճատ Բարսեղյանը, Սերյոժա Միրաքյանը, Վազգեն Մուրադյանը, սիրված դասվարներ Ժենյա Եսայանը, Սոնյա Աթաբեկյանը, Ռոզա Ներսիսյանը, Ասյա Մարգարյանը, Էմմա Խաչատրյանը, Սուսաննա Գրիգորյանը, Էմմա Հարությունյանը, Գոհար Հայրապետյանը գյուղի հասարակության կողմից հարգանք վայելող ուսուցիչներ Մարիետա Պողոսյանը, Ամիր Մելիքյանը,Կեսարիկ Մարգարյանը,Մելիք Ներսիսյանը, Իրա Մովսիսյանը, Սոֆյա Մարգարյանը, Անթառամ Դալլաքյանը, Գյուլնարա Գևորգյանը, Մելսիդա Մանուկյանը, Էդիկ Մարությանը, Կարինե Մարությանը, Տիրուն Կարակաշյանը, Ալինա Թովմասյանը, Ջուլիետա, Ասյա ,Լուսյա Ներսիսյանները, Նվեր Սանամյանը, Մանիկ Խաչատրյանը, Պավել Պետանյանը, Բելլա Սարգսյանը, Կարինե Նարանյանը եւ շատ-շատերը:
Կրթական գործի կազմակերպման ակունքներում բացառիկ կամք ու նվիրվածություն են հանդես բերել դպրոցը տարբեր տարիներին ղեկավարած տնօրեններ Հովսեփ Հովսեփյանը, Ռուբեն Մնացականյանը, Անդրանիկ Հովակիմյանը, Գուրգեն Մանուկյանը, Սերգեյ Շահնազարյանը, Հարություն Հարությունյանը, Վարշամ Ավետյանը, Թադևոս Կարապետյանը, Վռամ Մուրադյանը, Ռազմիկ Սաֆարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Դերենիկ Միրաքյանը, Վոլոդյա Ղազարյանը եւ Աիդա Մուրադյանը:
110 ամյա պատմության ընթացքում դպրոցի շրջանավարտներից դարձել են գիտության ականավոր գործիչներ,անվանի նկարիչներ ու զինվորականներ,շինարարներ ու մանկավարժներ,բժիշկներ ու ռանչպարներ…Մեր ուսուցիչների ջանադիր ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ դպրոցն ապրում է աշխույժ առօրյայով , շարունակում կյանքի կոչել նոր ու թարմ գաղափարներ»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած մեծագույն ավանդի,ուսումնադաստիարակչական աշխատանքները պատշաճ կազմակերպելու, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության համար դպրոցը, տնօրենը եւ ուսուցիչները տարբեր տարիների ընթացքում պարգևատրվել են ՀՀ Նախագահի,ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարների,ՀՀ Ազգային ժողովի,ՀՀ Գեղարքունիքի մարզպետների,ՀՀ Պաշտպանության նախարարության, Լճաշենի համայնքի ղեկավարի պատվոգրերով,շնորհակալագրերով, իսկ դպրոցի հիմնադրման 100 ամյակի կապակցությամբ դպրոցն արժանացել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի»:
Դպրոցի հիմնադրման 110- ամյա հոբելյանի առթիվ ելույթներ ունեցան եւ շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր հնչեցրին դպրոցի նախկին շրջանավարտներ, ովքեր կարեւոր դեր են խաղացել մեր հայրենիքի հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: