Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենեւին սառեցված չէ, այն իրական հակամարտություն է, որն ազդեցություն ունի հայ հասարակության, կառավարության եւ պետության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր տեսակետը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այն երկու ամիսներին, որ ես Հայաստանում եմ, շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: Սա մի հակամարտություն է, որը մեզ մտահոգում է, եւ երեւի թե դա է պատճառը, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի լուծման՝ հիմք ընդունելով ուժի չկիրառման սկզբունքը, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքորոշման իրավունքի սկզբունքները, որոնք բուն բանակցային գործընթացի առանցքն են: Ֆրանսիան իր վճռականությունն է հայտնել՝ լիակատար իրականացնելու այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ սա մի հակամարտություն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով են հետեւում, սակայն բանակցված եւ տեւական լուծում գտնելու որոշումը պատկանում է երկու կողմերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում