Քաղաքականություն

Լիտվան ԼՂ խնդրի նման ձգձգված հակամարտությունների առկայությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

1 րոպեի ընթերցում

Լիտվան ԼՂ խնդրի նման ձգձգված հակամարտությունների առկայությունը վտանգավոր է համարում ԵԱՀԿ տարածաշրջանի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

«Ձգձգված հակամարտություններում առաջընթացի բացակայությունը Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է նա:

Լինկյավիչուսը ողջունել է 2018 թվականին Իտալիայի նախագահությունը՝ ցանկանալով հաջողություններ գալիք տարվա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում