866 համերգային ծրագրեր արտերկրում. Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է իր 80-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանին կազմակերպված համերգային ծրագրում բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Կհնչի ինչպես հոգևոր, այնպես էլ` համաշխարհային դասական երաժշտություն: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում եմ ոչ միայն երգչախմբի ղեկավարին, երգիչներին, այլև մեզ բոլորիս՝ նման հզոր երգչախումբ ունենալու համար: Կարծում եմ`դա մեծագույն հպարտություն է ցանկացած հայի համար: Նշեմ, որ համերգային ծրագրի ռեժիսորը Երվանդ Ղազանչյանն է: Նա հետաքրքիր, մինիմալիստական լուծումներով բեմադրություն է իրականացրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Հովհաննես Չեքիջյանի խոսքով` անսովոր, նոր ձևով է ներկայանալու երգչախումբը: Նա չբացահայտեց մանրամասները, բայց անակնկալներ խոստացավ:

«Երգչախմբի համար նշանակալի տարի է: Իմ ղեկավարության ընթացքում մեզ բախտ է վիճակվել 866 համերգով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում և երգել 27 լեզվով»,-ասաց Չեքիջյանը:

Երբ Հովհաննես Չեքիջյանը սկսել է ղեկավարել երգչախումբը, այն բաղկացած է եղել 43 երգչից: Ժամանակի ընթացքում նրանց թիվը հասել է հարյուրի: Երգչախումբը ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում և այլ քաղաքներում ու միշտ հաղթանակած վերադարձել: «Մեր երգչախմբում առողջ ստեղծագործական մթնոլորտ է, հավանաբար դա է պատճառը, որ մենք հաջողությունների ենք հասել»,-ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:

Հովհաննես Չեքիջյանն ասաց, որ անգամ ամենածանր տարիներին չի լքել Հայաստանը և իր գործունեության մեջ հայրենասիրություն կա:

Անդրադառնալով երգչախմբին իր ներկայացրած պահանջներին` նա շեշտեց, որ կարգուկանոն է սիրում, և ամեն բան իր տեղում պետք է լինի: «Ինձ համար կարևոր է նաև հանդիսատեսը: Հետաքրքիր է, թե քսաներորդ շարքում նստած ունկնդիրն ինչպես է ընկալում երաժշտությունը»,-նշեց ղեկավարը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937թվականին։1961-ից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էՀովհաննես Չեքիջյանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալելմեր երկրիբոլոր շրջաններում: Հայաստանից դուրս համերգներ է ունեցել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութումև այլուր: Երգչախումբը 27 լեզվով երգել էհայև համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1969թվականին երգչախումբն արժանացել է ակադեմիականի կոչման,1975-ից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է,2012թվականի նոյեմբերի 15-ինՀՀ կառավարությանորոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ։

Երգչախումբը ձայնագրել էԵկմալյանիևԿոմիտասիպատարագների սկավառակներ։

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը