Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կարճ ժամանակահատվածում դրական փոփոխություններ են տեղի ունեցել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ջանքերով սկսել է ակտիվ գործել միության փոքր դահլիճը, բացվել են մեծ դահլիճի դռները, այնտեղ մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել են գիլդիաներ, ընտրվել են դրանց ղեկավարները: Այս և այլ դրական փոփոխությունները դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց միության նախագահը:

«Շուրջ քսան տարի անց բացվել են կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճի դռները: Շաբաթը երկու կամ երեք անգամ այնտեղ ֆիլմեր են ցուցադրվում, կինոնկարների քննարկումներ անցկացվում: Մարդկանց հետաքրքրությունը կինոյի նկատմամբ բավականի մեծ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարություն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ անցկացվել են կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոռեժիսորների, կինոնկարիչների, կինոդերասանների, կինոպրոդյուսերների, կասկադյորների մասնագիտական գիլդիաների ստեղծման նախաձեռնող խմբերի հավաքներ, ընտրվել են գիլդիաների ղեկավարները, քննարկումներ են սկսվել այդ գիլդիաների կանոնակարգերը ստեղծելու ուղղությամբ:

Մշակվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը: Այն համապատասխանեցվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջներին: Նոր կանոնադրությունը քննարկվել է միության վարչությունում ու հաստատվել ժողովում:

Երկարատև ընդմիջումից հետո բացվել են նաև կինոյի տան մեծ դահլիճի դռները և սկսվել են դահլիճի մասնակի նորոգման աշխատանքները: Այս պահին նորոգվում են դահլիճի հարակից սրահները: Վարդանանց փողոցի կողմից բացվել է դահլիճ տանող փոքր մուտքը, այնտեղ նույնպես սկսվել են նորոգման աշխատանքներ` կառուցվում են սանհանգույցներ, աստիճանահարթակը, որ հնարավոր լինի այնտեղից մուտք ապահովել դեպի դահլիճ:

Միությունը միջոցներ է հայթայթում մեծ դահլիճի աթոռները փոխելու համար: Արվում է ամեն հնարավորը, որ այնտեղ նույնպես կինոցուցադրություններ անցկացվեն:

Աշխատանքներ են կատարվում կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ: Նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարանների, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան, որտեղ նույնպես տեղի կունենան կինոցուցադրություններ:

Հարություն Խաչատրյանի խոսքով` թանգարանում նաև գրադարան կգործի, այն հրաշալի մշակութային կենտրոն կդառնա, որը կգրավի ոչ միայն Հայաստանում բնակվող արվեստասերներին, այլև օտարերկրացիներին:

Հանդիպումներ են եղել մշակույթի և քաղաքաշինության նախարարների հետ, քննարկվել է թանգարանի հարցը, այց է կատարվել «Հայֆիլմ» կինոստուդիա, ուսումնասիրվել է այն ամենը, ինչ մնացել է հայկական կինոյից, ոպեսզի թանգարանի համար այնտեղից հնարավոր լինի համապատասխան նմուշներ ձեռք բերել:

Ձևավորվել է թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով: Հանդիպումներ են եղել Հայաստանում Գերմանիայի, Ճապոնիայի դեսպանների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչների, Մեծ Բրիտանիայի Ուելսի Աբերիստուիտի բազմապրոֆիլային համալսարանի միջազգային զարգացման գծով Միջին Արևելքի ծրագրերի պատասխանատուի, իրանական «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենի հետ քննարկվել են համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները:

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում լինելով Մոսկվայում` Հարություն Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միության նախագծերի իրականացման հետ կապված:

Ստեղծվել է հանձնախումբ, որը մանրամասն աշխատել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վրա, և միության առաջարկները ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:

Ստեղծվել է «Երիտասարդական հարթակը», որտեղ միավորվել են երիտասարդ անկախ կինոգործիչներ: Այստեղ պատրաստվում են երիտասարդական լուրջ կինոնախագծեր:

Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների միության բյուջե, որ միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված այլ` նախապես ծրագրավորված:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել Կինեմատոգրաֆիստների միության և կինոյի տան բոլոր տարածքներում, որոնք շուրջ քսան տարի եղել են փակ դռներից այն կողմ:

Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել հոկտեմբերի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում