Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում անցկացվեց էկոկրթական դասընթաց

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության եւ Էկոկրթության բաժնի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց էկոկրթական դասընթաց, որին մասնակցեցին նույն դպրոցի «Աժդահակ» էկոակումբի դպրոցական միջին տարիքի 50 աշակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աժդահակ» էկոկակումբի ղեկավար Նելլի Դռնոյանը, նրանք ներկա գտնվեցին բնապահպանական ուղղվածություն ունեցող թեմաներով բաց դասին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ էկոկրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Պողոսյանը, ով կարեւորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը կրթական տարբեր մակարդակներում մատաղ սերնդի դաստիարակության եւ զարգացման գործում:

«Օզոնի ազգային կենտրոնի» ղեկավար Լիաննա Ղահրամանյանը ներկայացրեց օզոնային շերտի հիմնախնդիրը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները՝ շեշտելով, որ մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող բնապահպանական վտանգներից մեկն է:

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի մասնագետ Քնարիկ Եղիազարյանը եւ կլիմայի փոփոխության եւ մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Իրինա Ավագյանը բավականին հետաքրքիր, մատչելի ներկայացրին, թե ինչ են կլիման, կլիմայական փոփոխությունները, դրանց առաջացման պատճառները եւ դրանց վրա ազդող գործոնները:

Խոսվեց ջրային ռեսուրսների եւ դրանց արդյունավետ պահպանության մասին: «Վերջում կազմակերպվեց թեմատիկ խաղ, որի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն: ՈՒրախալի էր այն փաստը, որ հարցերի մեծամասնությանը երեխաները տալիս էին ճիշտ պատասխաններ եւ կարողանում էին կատարել տրամաբանական վերլուծություններ: Տեսական գիտելիքները գործնականի հետ զուգորդելու նպատակով դասընթացավարներն առաջարկեցին իրականացնել փոքր նախագիծ, որի շրջանակում աշակերտներին տրամադրվեց գումար, որպեսզի նրանք ապահովեն դասասենյակներից մեկի ջերմամեկուսացումը:

Արդյունքում SPARE ծրագրում ընդգրկված աշակերտների խումբն իրականացրեց նախատեսված աշխատանքները՝ տեսական գիտելիքները կիրառելով գործնականում: Կարծում ենք, որ նման դասընթացների կազմակերպումը էական նշանակություն կունենա նաեւ դպրոցի բոլոր աշակերտների էկոլոգիական կրթության եւ դաստիարակության համար»,-նշեց Նելլի Դռնոյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում