Պաշտոնական

ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.

«Խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցերն առաջնային են ԱՊՀ տարածաշրջանի համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռեւս կան չլուծված հակամարտություններ, որոնք սպառնալիք ենքաղաքացիների անվտանգ ու խաղաղ ապրելուն: Ակնհայտ են հակամարտությունների որոշ կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլատյացությունը, ֆաշիզմի ու ռասիզմի դրսեւորումները: Մենք՝ որպես հանձնաժողովի անդամներ, պարտավոր ենք միասնաբար կանխարգելելու նման անթույլատրելի երեւույթները: Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից՝ միջազգային նորմերի եւ ընդունված սկզբունքների հիման վրա: Կոչ եմ անում ձեզ առավել վճռական լինել ռազմական հռետորաբանության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ պայքարում: Մեր տարածքում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է խստորեն պատժվի»:

Նիստին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում