Տարածաշրջանային

Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր Է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC

1 րոպեի ընթերցում

Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր Է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պլանավորում Է «մոտ ապագայում» իր մարտական նավերն ուղարկել ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոց եւ Ատլանտյան օվկիանոս: Ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել Է Միացյալ Նահանգների NBC հեռուստաալիքը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, որը նոյեմբերի 6-ին այս պաշտոնում փոխարինել Է Հաբիբոլլա Սայարիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զորապետը, ելույթ ունենալով իր նշանակումից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում, խոստացել Է, որ Իրանի ռազմածովային ուժերն այնպես կանեն, որ «մեր երկրի դրոշը ծածանվի Մեքսիկական ծոցում»: NBC-ի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը նաեւ հայտարարել Է Հարավային Ամերիկայի երկրներ նավեր ուղարկելու մտադրության մասին:

Ինչպես հիշեցնում Է հեռուստաընկերությունը, Պարսից ծոցը մտնում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օպերատիվ պատասխանատվության ոլորտի մեջ, նավատորմ, որը բազավորված Է Բահրեյնում: Կատարում տեղաբաշխված են շուրջ 10 հազար ամերիկացի զինվորներ եւ սպաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում