«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը կհամագործակցեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական հիմնադրամն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) կհամագործակցեն «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու հիմնադրամները փորձ կփոխանակեն, համատեղ մեթոդական ուղեցույցների, կրթական և վերապատրաստման գործիքներ կմշակեն եւ կկիրառեն:

«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տարաբնույթ կրթական ծրագրերի նպատակն է նպաստել առավել մրցունակ և պատասխանատու սերնդի ձևավորմանը և այդպիսով մեր ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում։ Լիահույս եմ, որ մեր ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

«Ըստ չինական հայտնի ասացվածքի՝ եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառեր տնկիր, իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, ապա կրթիր մարդկանց, ներդրում կատարիր կրթության մեջ։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը միավորված են հենց այս գաղափարախոսության շուրջ, հավատում են դրան և սույն հուշագրի ստորագրմամբ ևս մեկ կարևոր քայլ են կատարում՝ ուղղված մեր երկրի կրթական բարեփոխումներին»,- ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը և երկու հիմնադրամների այլ ներկայացուցիչներ։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում