Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրում ակնկալում է իր ազգային շահերից բխող ձևակերպումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումների շուրջ անհամաձայնությունների մասին խոսակցություններին, ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր աշխատանքը՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես պետք է գործադրեն համարժեք,շոշափելի ջանքեր:

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ, ինչն իրականում, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները ևս մեկ անգամ համոզվեն, որ առաջիկա գագաթնաժողովին Հայաստանն իրեն անմիջականորեն վերաբերող հարցերում ակնկալում է այնպիսի ձևակերպումներ քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագրում, որոնք բխելու են մեր երկրի ազգային և պետական շահերից: Մենք մեր եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք ընկալում, որ արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն Հայաստանի պետական շահերին, Եվրոպական Միությունից մեր ակնկալիքներին՝ հատկապես ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի համատեքստում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին կայանալիք ԱԼԳ գագաթնաժողովի ընթացքում:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի արդյունքում նախատեսվում է հռչակագրի ընդունում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հռչակագրի տեքստն ամբողջությամբ հստակեցված է՝ բացառությամբ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ պարբերությանը, որտեղ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ներառել միմյանց հակասող ձևակերպումներ:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: ԱԼԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ