Մեկնարկել է Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում «Ասիական զարգացման բանկի» տրամադրած վարկային միջոցների հաշվին մեկնարկել է թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» կազմակերպության աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի նոյեմբերի 9-ից եւ ավարտի կհասցվի առաջիկա երկու տարվա ընթացքում:

«Անցած օրերի ընթացքում կատարել ենք հողային աշխատանքներ եւ նախահիմքերի հիմնատակերի նախապատրաստում:Կառույցն ունենալու է եռահարկ երեք մասնաշենք եւ միահարկ մեկ մասնաշենք՝ մարզական եւ նիստերի դահլիճի համար:2074 քառակուսի մետր մակերես ունենալու են եռահարկ երեք մասնաշենքերը, 816 քառակուսի մետր մակերես՝ մարզական եւ նիստերի դահլիճը: Դպրոցը կառուցվելու եւ վերազինվելու է արդի միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան, նախկին դպրոցի վթարային շենքի տեղում, որն ամբողջությամբ քանդվել ու շինանյութը հեռացվել է»,-ներկայացրեց Կոլյա Մարտիրոսյանը:

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանի հավաստմամբ՝ նախորդ տարվա աշնանից դպրոցը տեղափոխվել է Գավառի ավտոդպրոցի շենքի տարածք, որտեղ դասաժամերի անցկացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում