Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կա համաձայնեցված ձևաչափ՝ երեք համանախագահները: Նրանք գոյություն ունեն ոչ թե վակուումում, այլ համանախագահում են միասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որում ներգրավված են քիչ թե շատ հետաքրքրված և այդ գործընթացին ազդել կարողացող երկրները»,- ասել է Լավրովը:

Նա հայտարարել է, որ չի լսել խոսակցություններ գոյություն ունեցող ձևաչափն ինչ-որ կերպ փոխելու վերաբերյալ: «Կարծում եմ, որ նման իրադրությունում, ինչպես նաև շատ ուրիշ կոնֆլիկտային իրադրություններում ինչ-որ նոր բանի մասին առաջարկները կարող են գիտակցաբար կամ անգիտակցաբար օգտագործվել որպես սփոյլերներ նրա համար, ինչն արդեն արվում է կայացած և երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ապացուցած ձևաչափում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Իր հերթին Մամեդյարովն առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ գոյություն ունեցող բոլոր գաղափարներն ամփոփել մեկ փաստաթղթում: «Հակամարտության կարգավորման շուրջ բոլոր գաղափարները սեղանին են: Անհրաժեշտ է դրանցից վերջնական փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլորի համար: Մենք բոլորս գիտենք որտեղ ենք գտնվում և ինչպես պետք է առաջ շարժվենք»,- Լավրովի հետ ասուլիսին հայտարարել է Մամեդյարովը:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ