Քաղաքականություն

Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում հակամարտություններին վերաբերվող կետին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք»,-հավելեց Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, այլ ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: «Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության: Դա ինչ-որ կոնյունկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում