Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերին: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ հանդիպման հստակ օր եւ ժամ դեռեւս նախանշված չէ: «Հնարավոր է, որ հանդիպումը կայանա դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ