Քաղաքականություն

Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին   

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին   

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է շարունակի հնարավորինս հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողներին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը:

«Այդ մեկնաբանությունները կրկին ի ցույց են դնում, որ Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ղարաբաղյան հիմնախնդրի էությունից և բովանդակությունից։ Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից»,- ասաց Բալայանը։

Թուրքական Star պարբերականը մեջբերել էր Էրդողանի խոսքերը այցի վերաբերյալ: Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկել է արցախյան հակամարտության հարցը: Նա կրկին հիշեցրել էր 5 շրջանների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում