ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն: Այդ մասին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ համանախագահների ակտիվությունն ինչի հետ է կապված, ԱԳ փոխնախարարն ասաց.«Արդեն քանի տարի է, ինչ բանակցային գործընթացում ոչ միայն չկա առաջընթաց, այլև իրավիճակը շատ դեպքերում պայթյունավտանգ է, ինչի ապացույցն ապրիլյան դեպքերն են: Այդ տեսակետից, նրանք չեն կարող մտահոգված չլինել, առավել ևս, որ երեք համանախագահող երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Բնական է, որ իրենց համար ամբողջովին անընդունելի է ռազմական գործողությունների վերսկսումը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քոչարյանն ընդգծեց, որ ակնկալիքը, այդ թվում՝ համանախագահների այն է, որ կարգավորման գործընթացում լինի առաջընթաց, ինչի համար անհրաժեշտ է կողմերի միջև վստահություն, ինչն իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին խոսակցություններ չկան: «Նախագահների հանդիպումների մասին որևէ խոսակցություն չկա, այն հանգամանքը, որ համանախագահներն առանձին հանդիպում են երկու արտգործնախարարների հետ, չի բացառում, որ միջնորդներն առաջարկեն ԱԳ նախարարների հանդիպում: Եթե դա լինի, ապա կհայտարարենք»,-ասաց Քոչարյանը:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ