Քաղաքականություն

Լավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Լավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին չի գործում: Կառավարության նիստից հետո լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռուսաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի ընթացքում իր հետ բերելու է ինչ-որ առաջարկություններ:

«Անընդհատ դրա մասին խոսվում է: Ռուսաստանի ԱԳ նախարարն առանձին չի գործում, նա գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում, այդ տեսակետից՝ մի փոքր տարօրինակ է, երբ փորձում են անընդհատ առանձնացնել, առավել ևս, որ անձամբ Լավրովը դա (առանձին գործելը-հեղ.) մի քանի անգամ հրապարակային հերքել է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանն ասաց, որ Լավրովի այցը կապված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ՝ միաժամանակ ավելացնելով, որ արտգործնախարարն ազատ է նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելու ցանկացած հարց, առավել ևս նման կարևոր թեմա:

Լավրովի այցը Հայաստան նախատեսված է նոյեմբերի վերջին տասնօրյակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում