Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ առկա է ատելության մթնոլորտ. Սելինա Դողան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Politik Yol լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը:

Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

«Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտ կա: Եվ այս ամենը դարձել է ներքին քաղաքականության հարց: Հեղաշրջման փորձ է իրականացվում, հաջորդ օրը Ֆեթուլլահ Գյուլենին հայ են անվանում: Սա մշտապես գրպանում պահվող և ամեն հարմար առիթի ցույց տրվող քարտ է: Ցավալի է, որ թեպետ թուրքական քրեական օրենսգիրքը կարգավորում է ատելության հանցագործությունը, սակայն ամեն անգամ, երբ մենք դիմում ենք այդ օրենքին, որևէ արդյունք չենք կարողանում ունենալ: Հակառակը, ամեն անգամ մենք ենք մեղավոր դուրս գալիս»,- նշել է Դողանը:

Հայ պատգամավորն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայի հայ համայնքը տարբեր խնդիրների առաջ է կանգնած, ինչպես, օրինակ, պատրիարքի ընտրության հարցը կամ հայկական դպրոցների խնդիրները:

Դողանի կարծիքով՝ պետք է ժամանակակից կարիքներին համապատասխան փոփոխություններ անել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակ ընդունված և նույնությամբ հանրապետական Թուրքիայում կիրառվող ազգային կանոնադրության մեջ: «Ներկայիս իրականությանն ու կարիքներին համապատասխան նոր կանոնադրության անհրաժեշտություն կա: Այդ կանոնադրության պակասն է, որ պատճառ է դառնում այս գործընթացին քաղաքականության միջամտության»,- ընդգծել է նա: Դողանը, սակայն, շեշտել է, որ երկրի իշխանություններն էլ պետք է խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկեն, ինչը չեն անում:

Հայերեն English Русский

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր