Գյումրիում ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքն այլևս տնակում չի բնակվի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան:

Երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը ձեռք է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Ստեփան Գրքաշարյանին և նրա տիկնոջը՝ Հիլդա Գրքաշարյանին անձնական միջոցներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, ընտանիքի ընտրությունը ևս բարերարներինն է եղել: Մայրը՝ Ռեգինա Առուստամյանն ու իր երկու անչափահաս զավակները՝ ութամյա Կարինեն և յոթ տարեկան Աշոտը, մինչ այս ապրել են թիթեղյա տնակում՝ զուրկ ամեն տեսակի հարմարությունից:

Ընտանիքի՝ անօթևանի կարգավիճակ չունենալն էլ պատճառ էր երիտասարդ կնոջը հուսահատվելու: Նոր տան հարմարություններից ամենաշատն ուրախացել էր 7 տարեկան Աշոտը, ով, ուրախությամբ առաջին իսկ հնարավորությունը օգտագործելով, ընտրեց իր սենյակը, որտեղ ամեն ինչ իր համար նորություն էր: Բնակարանը նորոգված է ու Ռեգինան արդեն իսկ պատրաստ է տեղափոխվելու քարե բնակարան:

Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել 29 տարի առաջ Բաքվից, հայրը՝ Ղարիբ Արուստամյանը զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Նախ` մայրիկի հետ, ապա արդեն ամուսնու հարազատների հետ է տնակում ապրել, իսկ, երբ ընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքը բաժանվել է, Ռեգինան կրկին առանձին տնակում է ապրել արդեն երկու զավակների հետ: Ընտանիքը բնակարան տեղափոխվեց նոյեմբերի 10-ին:

Ուրախությանը ներկա էին և այդ ընտանիքի հետ այդ ուրախությունը կիսեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպս․ Աջապահյանը, խորհրդի անդամներ, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը և բարերարների վստահված անձ՝ Սարգիս Համբարձումյանը:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ