Տարածաշրջանային

Անկարայում ԻՊ անդամների հայտնաբերման լայնամասշտաբ գործողություն է իրականացվում

1 րոպեի ընթերցում

Անկարայում ԻՊ անդամների հայտնաբերման լայնամասշտաբ գործողություն է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նահանգի շուրջ 250 հասցեում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է 111 մարդ: Առգրավվել են զգալի քանակությամբ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ընդհանուր առմամբ կա 245 կասկածյալի ձերբակալելու որոշում:

ԻՊ հնարավոր անդամներին ձերբակալելու գործողությանը մասնակցում են շուրջ 1500 ոստիկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում