Ֆրանսիան հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է. Մակրոնը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արևելքն ապրում է բնռության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Թուրքիայում»:

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

Նա վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության և ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարևոր դերը:

Նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո