Պաշտոնական

Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը:

«Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցել՝ օգտագործելով մեր սփյուռքի ներուժը: Երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ միշտ նշում ենք այն, որ մեր հայրենակիցներն իրենց երկրների օրինապաշտ քաղաքացիներն են, բայց միաժամանակ պատմական հայրենիքը չեն մոռանում, և դրանում շատ մեծ ներուժ կա: Քայլեր ենք ձեռնարկելու երկկողմ կապերի ակտիվացման ուղղությամբ, և հուսով ենք, որ դուք Հայաստանի հետ ձեր կապն ակտիվ կպահեք: Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում