Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է. Շավարշ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է՝ սկսած 1995թ.-ից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «1995թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրվել, որը խոսում է կրակի ռեժիմի դադարեցման ամրապնդման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Այսինքն, այդ մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներով հայկական կողմը բարձրացրել է հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, նույնիսկ եղել են պայմանավորվածություններ, որ պետք է ներդրվեն այդ մեխանիզմները, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է: Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը: Սա նախապայման չէ, որովհետև, ինչպես ասացի, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որը պետք է կյանքի կոչվի»,- ընդգծեց Քոչարյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ առանց Արցախի Հանրապետության մասնակցության որևէ մեկը չի կարող Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հետ կապված որոշումներ կայացնել: «Սա շատ լավ գիտակցում են միջնորդները և պատահական չէ, որ միշտ ասում են, որ երբ կգա օրը, երբ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Արցախի մասնակցության դա անհնար է»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը քանդելն Ադրբեջանի երազանքն է: «Բանակցային ձևաչափը մեզ հայտնի է, որտեղ միջնորդներ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք երկրներ, որոնց խնդիրը նաև խաղաղության ապահովումն է: Հասկանալի է, թե ինչ զսպաշապիկ է սա Ադրբեջանի համար, որը խոսում է ուժային լուծումների մասին: Դրա համար էլ նրանք ցանկանում են քանդել բանակցային ձևաչափը: Բայց մենք նրանց ջրաղացին ջուր չենք պատրաստվում լցնել: Մենք ասում ենք, որ եթե հակամարտությունը չի կարգավորվում, դրա մեղավորը ոչ թե միջնորդներն են, այլ Ադրբեջանը»,- ընդգծեց փոխնախարարը:

Հայերեն English Русский

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը