Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կիսում է ՀՀԿ-ական գործիչների կարծիքները, որ չկա մեկը, ով ավելի լավ է տիրապետում Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, ով այդքան տիրապետում էբոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում բավականին հզոր մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ 2018թ. վարչապետի պաշտոնում թեկնածուի հարց ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել:

Հրանուշ Հակոբյանը գնահատական տվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանը լավ է աշխատում: «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ անձնավորում եք»,- եզրափակեց նախարարը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան